Skip to main content

Posts

Showing posts from 2016

Կանգառից դուրս կանգառ չպահանջել

  << Կանգառից դուրս կանգառ չպահանջել >> այս    արտահայտությունն   Արարատ քաղաքում ասելն    անօգուտ է , որովհետև այստեղ կանգառներ չկան : Արարատում մարդիկ հասարակական տրանսպորտին սպասում են փողոցում, իսկ անձրևի և ձյան ժամանակ մոտակա խանութներում :

Մեդիագրագիտության դասընթացներ

Արարատի Ինֆոտանը անցկացվում են մեդիագրագիտության դասընթացներ։ Դասընթացների ժամանակ կազմակերպվում են քննարկումներ հեռուստատեսության, ռադիոյի, թերթերի, լրագրողական էթիկայի, ֆոտոռեպորտաժների և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրժ։ Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել։

Մրցույթ

ԵՀՀ-ն հայտարարում է մրցույթ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիների, ո վքեր հետաքրքրված են ավելի խոր ը ծանոթանալ Ինֆոտների աշխատանքին և համագործակցել նրանց հետ: Մրցույթը հայտարարվում է երկու անվանակարգերում.

Արարատ ինֆոտան բացման արարողություն

2016 թվականի հունիսի 8 -ին   ‪#‎ Արարատում‬  ««Քոլսոն» Երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի , ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ի ջանքերով Արարատու մ բացվեց Արարատի  ‪#‎ ԻնֆոՏունը‬ :

«Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաք

Այսօր Արարատ քաղաքում «Արարատ ԻնֆոՏուն»-ը «Քոլսոն երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համագործակցելով իրականացրեց «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և ՀԱՄԱՏԵՂ ծրագրերի շրջանակում «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը։   «Մարդամեջ» ՍՆՀ-ի նպատակն է․ – նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, տեղական իշխանությունների հզո րացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:

«Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաք

Եթե ունեք հետաքրքիր և նորարարական գաղափարներ և ուզում եք դրանք կյանքի կոչել, ապա «Մարդամեջը» հենց ձեզ համար է:  Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում կազմակերպում է «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը:  2016 թվականին սոցիալական նորարարության հավաքը կիրականացվի Հայաստանի 8 մարզերում գործող ինֆոտներում․ Արարատում տեղի կունենա 27.04.2016թ.

Արարատ ինֆոտուն

Շտապեք դիմել եվ մեզ ներկայացնել ձեր գաղափարները : Ի դեպ մեզ կարող են դիմել Արարատի մարզի յուրաքանչյուր համայնքից: