Skip to main content

Posts

Showing posts from 2017

Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Արարատի երիտասարդական բանկը հրավիրում է Արարատի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին: Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են . - Համայնքային մասնակցություն - ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում - Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծում:

Ֆուտբոլի դաշտի նորոգման աշխատանքները սկսվում են

Ֆուտբոլի դաշտի նորոգման աշխատանքները սկսվում են Արարատ գյուղի Վ . Սարգսյանի անվան No 1 դպրոցի ֆուտբոլի դաշտը ունի վերանորոգման կարիք : Խոտածածկը և ճաղերը անմխիթար վիճակում են , չկան նստարաններ և լուսավորություն : Մինչդեռ այս դաշտը գյուղի երեխաների համար ֆուտբոլ խաղալու հիմնական վայրն է :

Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց

  2017 թվականի ապրիլի 27- ին   Հայաստանի Հելսինկյան կոմիտեն « Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում »   ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով   կանցկացնի դասընթաց ` Արարատի Ինֆոտանը :

Ինչ է հանրային քննարկումը և ինչպես է այն կազմակերպվում

Հ ամայնքում կարևո ր իրադարձություններից տեղյակ լինելու լավագույն ձևը ՏԻՄ -երի կողմից կազմակերպվող միոցառումներին հետևելն է, իսկ կարծիք հայտնելու և առաջարկություններ ներկայացնելու համար հատուկ ստեղծված է հանրային լսումների և քննարկումների ձևաչափը։   Հանրային քննարկումների ձախողման  դեպքերը բավականին շատ են,  որի հիմնական պատճառը մարդկանց անտեղյակությունն է: Ա յդ իսկ պատճառով Ձեզ ենք ներկայացնում ինչ է հանրային քննարկումը և դրա անցկացման եղանակները:

ԿԱՐԾԵՍ ԹԵ ԶՈԴԻ ՆԿՈՒՂՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է․․․

  << Մարդ չի կարողանում դուրս գալ մաքուր օդ շնչելու , որովհետև օդը համեմված է տհաճ բուրմունքներով >> ասում է Զոդի բնակչուհի Ս ․ Մ - ն ։ Բանն այն է , որ տարիներ շարունակ անձրևաջրերը , կոյուղաջրերը և խոնավությունն անպակաս են եղել Զոդի բանավանի բնակելի շենքերի նկուղներից։ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը խնդրի մասին իր մտահոգությունն էր հայտնել 2016 թվականի դեկտեմբերի 21- ին Արտաշատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ։ Արդյունքում՝ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն   բնակելի շենքերի նկուղներից ջրի կուտակումների հեռացման նպատակով դրենաժային համակարգի կառուցման վերաբերյալ։ Ըստ այդ պայմանավորվածության համայնքապետարանը պետք է ունենա իր սեփական ներդրումը։

Մարդամեջ 2017

Արարատի ինֆոտունը հայտարարում է <<ՄԱՐԴԱՄԵՋ-2017>> գաղափարների ներկայացման բաց մրցույթ Արարատ ի նֆոտունը   « Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար »   ծրագրի շրջանակներում հայտարարում է « Մարդամեջ-2017 » սոցիալական նորարարության   ( ՍՆ ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ : Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել , ե թե մտածել եք , թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեց նելով սոցիալական խնդիրների լուծմ անը՝ ուրեմն Մարդամեջը հենց   ձեզ համար է :