Skip to main content

Ֆուտբոլի դաշտի նորոգման աշխատանքները սկսվում են


Ֆուտբոլի դաշտի նորոգման աշխատանքները սկսվում են
Արարատ գյուղի Վ. Սարգսյանի անվան No1 դպրոցի ֆուտբոլի դաշտը ունի վերանորոգման կարիք: Խոտածածկը և ճաղերը անմխիթար վիճակում են, չկան նստարաններ և լուսավորություն: Մինչդեռ այս դաշտը գյուղի երեխաների համար ֆուտբոլ խաղալու հիմնական վայրն է:
Այս խնդիրը լուծման կարիք ունի, քանի որ  գնդակը   հաճախ դուրս է գալիս դաշտի սահմաններից, հարվածում  անցորդներին , մեքենաներին, մոտակայքում գտնվող բնակելի տների պատուհաններին: Հարցի լուծման անհրաժեշտությունը շեշտելու համար նշենք, որ դաշտը գտնվում է փողոցին շատ մոտ և երեխաները՝ գնդակի ետևից փողոց վազելով, հաճախ ստեղծում են վթարային իրավիճակ:

Ուրախ ենք տեղեկացնել, որ գյուղապետարանն արձագանքել է խնդրին՝ տրամադրելով երկաթյա ցանց: Այս հանգստյան օրերին վերանորոգման աշխատանքները սկսվելու են…..

Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Մոռացված մասնագիտությամբ եզդի կնոջ պատմությունը

Հայաստանի եզդիա կ ան համայնքի հիմնական մասը Հայաստան է եկել նախորդ դարի սկզբին։ Օսմանյան Թուրքիայում փոքր ժողովուրդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները անմասն չեն թողնում նաև եզդիներին։ Գալով Հայաստան եզդիները գտնում են իրենց նոր տունը և շատ շատերը իրենց նոր կյանքը կառուցում են հենց Հայաստանում։ Դեռևս նախորդ դարի սկզբին եզդիները որոշակի ակտիվություն են ունեցել Հայաստանի ներքին կյանքում։ Առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել ազգությամբ եզդի Ուսուբ Բեկը։ Չնայած կրոնական ու մշակութային տարբերություններին, եզդիները կարողանում են սոցիալականացվել Հայաստանում։ Այստեղ եզդիները հիմնում են եզդիաբնակ գյուղերը, կամ մեծ ընտանիքներով բնակություն են հաստատում արդեն գոյություն ունեցող գյուղերում։ Նոր  ստեղծված գյուղերում   հիմնվում են  դպրոցներ, աստիճանաբար ակտիվանում է հասարակական կյանքը։ Խորհրդային միության տարիներին շատ եզդիներ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ այլ՝ ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող գյուղեր։ Դպրոցական կրթությունից զատ շատերը նախընտրում ե

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։