Skip to main content

Մեր մասին

  «Քոլսոն» երիտասարդական կենտրոնը քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված կազմակերպություն է Արարատ քաղաքում, հիմնադրվել է 2001 թվականին: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ծրագրային ուղղություններով՝ երիտասարդների և կանանց կարողությունների զարգացում, տեղական ինքնակառավարում և քաղաքացիական մասնակցայնության բարձրացում և մարդու իրավունքներ: 
    
 Կազմակերպության նպատակն է եղել համակարգչային եւ անգլերենի դասընթացների կազմակերպումը, ինչպես նաեւ համայնքի երիտասարդների հետաքրքիր ժամանցի ու քննարկումների համար նախատեսված հանդիպումների իրականացումը:Կենտրոնն աստիճանաբար ընդլայնել է շահառուների շրջանակը, ավելացել է գործունեության ուղղությունների թիվը:  Մինչեւ 2005 թվականի երիտասարդական կենտրոնը հրատարակել է «Քոլսոն» թերթը, որը քաղաքացիներին տեղեկացնում էր կազմակերպության գործունեության եւ ծրագրերի, ինչպես նաեւ Արարատ համայնքի խնդիրների մասին: Ավելի ուշ թերթը վերանվանվել է «Վերածնունդ», քանի որ կազմակեպության ուշադրության կենտրոնում է հայտնվել  քաղաքացիական ակտիվ մասնակցության միջոցով համայնքային զարգացումը:

   2007 թվականից «Քոլսոն» երիտասարդական կենտրոնը դարձել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Երիտասարդական բանկեր» ծրագրի հյուրընկալող կազմակերպությունն Արարատում:

  2016 թվականից «Քոլսոն» երիտասարդական կենտրոնն իրականացնում է «Արարատ ինֆոՏուն» ծրագիրը, որի գործունեության հիմնական բնագավառներն են՝ համայնքի զարգացումը, երիտասարդների ակտիվության բարձրացումը, քաղաքացիական կրթությունը եւ սոցիալական ձեռներեցությունը:

 2021 թվականից Քոլսոն Երիտասարդական կազմակերպությունը Երևանում Շվեդիայի դեսպանատան և Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրը։

Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Մոռացված մասնագիտությամբ եզդի կնոջ պատմությունը

Հայաստանի եզդիա կ ան համայնքի հիմնական մասը Հայաստան է եկել նախորդ դարի սկզբին։ Օսմանյան Թուրքիայում փոքր ժողովուրդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները անմասն չեն թողնում նաև եզդիներին։ Գալով Հայաստան եզդիները գտնում են իրենց նոր տունը և շատ շատերը իրենց նոր կյանքը կառուցում են հենց Հայաստանում։ Դեռևս նախորդ դարի սկզբին եզդիները որոշակի ակտիվություն են ունեցել Հայաստանի ներքին կյանքում։ Առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել ազգությամբ եզդի Ուսուբ Բեկը։ Չնայած կրոնական ու մշակութային տարբերություններին, եզդիները կարողանում են սոցիալականացվել Հայաստանում։ Այստեղ եզդիները հիմնում են եզդիաբնակ գյուղերը, կամ մեծ ընտանիքներով բնակություն են հաստատում արդեն գոյություն ունեցող գյուղերում։ Նոր  ստեղծված գյուղերում   հիմնվում են  դպրոցներ, աստիճանաբար ակտիվանում է հասարակական կյանքը։ Խորհրդային միության տարիներին շատ եզդիներ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ այլ՝ ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող գյուղեր։ Դպրոցական կրթությունից զատ շատերը նախընտրում ե

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։